Skip to content

ՁԵՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈւՄ Է ԹՈՔԱԲԱՆԸ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի թոքաբան Անահիտ Գևորգյանը, ինչպես և խոստացել էինք, պատասխանում է Ձեր կողմից տրված հարցերին։

Ռ. Թորոսյանը հարցնում է՝

-Կարո՞ղ է, արդյոք, բրոնխներում կուտակված խորխը դառնալ սատուրացիայի անկման պատճառ։

Պատասխանում է թոքաբան Անահիտ Գևորգյանը՝

-Այո, կարող է։ Սակայն թթվածնի մակարդակի իջեցում ունենում ենք նաև բրոնխների հիվանդությունների ժամանակ, եթե խորխը պարբերաբար արտադրվում է, առկա են հազ և այլ գանգատներ։ Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մասնագետին և ավելի մանրամասն հետազոտվել` խնդիրը վաղ փուլերում հայտնաբերելու և պատճառային բուժում սկսելու նապատակով։

Հ. Լալազարյանը նշում է՝

-Երբ մեջքի վրա պառկում եմ, չեմ կարողանում շնչել։

Պատասխանում է թոքաբան Անահիտ Գևորգյանը՝

-Խնդիրը կարող է ինչպես սրտային, այնպես էլ թոքային պատճառ ունենալ։ Առանց հետաձգելու պետք է դիմել  մասնագետներին և հետազոտվել։

 


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00