Skip to content

ՍՐՏԱԲԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈւՄ Է ՁԵՐ ՀԱՐՑԻՆ – 2

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբան Անի Ալեքսանյանը շարունակում է պատասխանել է Ձեր կողմից հնչեցված հարցերին։

Արմինեն հարցնում է՝

-Ինչի՞ մասին է խոսում երիտասարդ տարիքում սրտի շրջանում անընդհատ ցավն օրվա ընթացքում։

 Պատասխանում է սրտաբան Անի Ալեքսանյանը՝

-Սրտի շրջանում՝ կրծքավանդակի ձախ կեսում տեղակայված ցավերը կարող են լինել տարաբնույթ, նաև՝ ոչ սրտային պատճառներով։ Տևական ցավերը բնորոշ չեն բուն սրտային ցավին։

Այդ ցավերը կարող են լինել նաև ողնաշարային խնդիրների պարագայում, նյարդամկանային բնույթի և այլն։

Տևական սրտային ցավեր կարող են լինել միայն սրտամկանի և պերիկարդի թերթիկների բորբոքման դեպքում՝ որոշակի ուղեկցող այլ դրսևերումներով և առանձնահատկություններով, ինչը հստակ կարող է գնահատել միայն Ձեր բժիշկը։

Հայարփին հարցնում է՝

-Եթե կապտում են մատների ծայրերը՝ կուտիկուլաներից վերև, ապա ի՞նչ խնդիր կարող է լինել դրա պատճառը։ Ի՞նչ հետազոտություններ է անհրաժեշտ անցնել և՝ դիմել սրտաբանին, թե՞ այլ մասնագետի։

Պատասխանում է սրտաբան Անի Ալեքսանյանը՝

-Նախ պետք է բացառել սրտային ձեռքբերովի կամ բնածին այնպիսի արատի առկայությունը, որի դեպքում կարող է դիտվել ծայրամասային ցիանոզ՝ կապտություն։

Վերջիններս բացառելու դեպքում բժիշկն, ըստ կլինիկական զննման,  կգնահատի՝ Դուք պետք է դիմեք անոթաբանին, թե հոդաբանին։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00