Skip to content

ԹՈՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

Ե՞րբ և ինչո՞ւ է անհրաժեշտ թոքերի վերականգնողական թերապիան։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի թերապևտ-թոքաբան Անահիտ Գևորգյանն  ընդգծում է, որ այն շատ կարևոր դերակատարություն ունի թոքային հիվանդությունների վարման պլանում։

Այն շատ արդյունավետ է հատկապես COVID-19-ի վարակից հետո և թոքային քրոնիկ հիվանդությունների ժամանակ, երբ, չնայած իրականացվող անհրաժեշտ  դեղորայքային բուժմանը, ախտանշանները շարունակում են պահպանվել։

Թոքերի վերականգնողական թերապիան ուղղված է թոքերի ծավալների բարելավմանը, շնչուղիների մաքրմանը և պացիենտի ֆիզիկական ակտիվության մեծացմանը։

Վերականգնողական ամենաարդյունավետ գործիքները շնչառական փոքր, հեշտ տեղաշարժվող սարքերն են, որոնք արտաշնչման սկզբում առաջացնում են դրական ճնշում՝ դրանով իսկ  բարելավելով թոքային ֆունկցիան։

Դրանք օժտված են նաև վիբրացիոն հատկությամբ, որը կարգավորում է խորխի հեշտ արտազատման գործընթացը։

Թոքաբան  Անահիտ Գևորգյանը ներկայացնում է շնչառական սարքերի կիրառման ցուցումները՝

      • թոքերի քրոնիկ խցանող հիվանդությունները՝ սրացումներից դուրս
      • բրոնխոէկտատիկ հիվանդությունը
      • թոքաբորբերի (ներառյալ՝ COVID-19-ի) վերականգողական շրջանը
      • ճարպակալումով պացիենտների ֆիզիկական ակտիվության տանելիության ավելացումը
      • ծխողների ֆիզիկական ակտիվության տանելիության ավելացումը
      • շնչառական ռեաբիլիտացիան ծավալուն վիրահատական միջամտություններից հետո։

Թոքերի վերականգնողական թերապիան «Վարդանանց»-ում իրականացվում է աշխարհում ճանաչված, թոքերի վերականգնողական թերապիայի անբաժանելի մաս դարձած

      • Aerobika Air Physio
      • Acapella սարքերով։

Կենտրոնի փորձառու մասնագետները ժամանակակից սարքերի օժանդակությամբ Ձեր խնդրին կարճ ժամանակում լուծում կտան՝

      • կմեծանա թթվածնի մակարդակը զարկերակային արյան մեջ
      • կնվազի հևոցը
      • կմաքրվեն շնչուղիները
      • կբարելավվի ֆիզիկական ակտիվությունը և կյանքի որակը։

Ծառայությունն իրականացվում է նաև տնային պայմաններում։

Զանգահարե՛ք 060-59-21-00 համարով կամ պատվիրեք առցանց։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00