Skip to content

ԴՈւՔ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՈւՆԵՔ

Ավելի քան մեկ տարի է, աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ։

Զարգացած երկների գիտնականները շարունակաբար հետազոտություններ են կատարում հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Հիվանդության ախտորոշման և բուժման աշխարհում կուտակված  ապացուցողական փորձը կիրառելու նպատակով մեծ աշխատանք է կատարվում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի ղեկավարությամբ։ Այն ոչ միայն կիրառվում է կենտրոնում, այլև հասանելի դարձվում բժշկական լայն հանրությանը։

Հ.Մանգոյանի ղեկավարությամբ մշակվել է կորոնավիրուսային վարակով մեծահասակ պացիենտների ինտենսիվ թերապիայի գործելակարգը, հեռահար դասախոսություններով ներկայացրել է COVID-19-ի ախտորոշման, բուժման և վարման ապացուցողական վերջին մոտեցումները, կազմակերպել է քննարկումներ, դասընթացներ (այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում

Ակնհայտ է, որ այս ամենն առաջին հերթին փոխանցվել է «Վարդանանց»-ի մասնագետներին՝ բարձրացնելով COVID-19-ի ախտորոշման և բուժման ճշգրտության ու արդյունավետությունը։

Հարություն Մանգոյանի ղեկավարությամբ են մշակվել նաև կենտրոնում թագավարակի ախտորոշման, բուժման և վարման փաթեթները՝

Կասկածնե՞ր ունեք, որ վարակը Ձեզ չի շրջանցել։ Գուցե արդեն հաստատվել է հիվանդությունը, սակայն խուսափո՞ւմ եք պոլիկլինիկա այցելելուց կամ հիվանդանոցային բուժումից։

«Վարդանանց»-ն ընտրության հինարավորություն է ստեղծել։

Զանգահարե՛ք 060-592-100 համարով և պատվիրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունները։

Կենտրոնի մասնագետները հետազոտությունները, ախտորոշումը, բուժումն ու վարումը Ձեր տանը կազմակերպելու մեծ փորձառություն ունեն։

Կորոնավիրուսային հիվանդությունն իրենց իսկ տանը հաջողությամբ հաղթահարելու համար  օրական մոտ 20 մարդ նրանց օգնությանն է դիմում։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00