Skip to content

ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ՝ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

Կամավոր բժշկական ապահովագրությո՞ւն ունեք։ Ուրեմն գնահատում եք Ձեր առողջությունը։ Մենք կհավելենք՝ նաև հարմարավետությունն ու ժամանակը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը Ինգո Արմենիա ընկերության շահառուներին հնարավորություն է տալիս թերապևտի խորհրդատվությունն առցանց անցնելու հայտ ներկայացնել։

Ահա թե ինչպե՞ս։

      • Այցելեք «Վարդանանց»-ի կայքէջ՝ https://vcim.am/
      • վերին աջ հատվածում սեղմեք «Առցանց ծառայություններ» վերնագրի վրա
      • բացված էջում ընտրեք «Բուժզննում» գծանկարը։

Ձեզ հարմար պահին, տանը կամ այլ վայրում ուշադիր լրացրեք առողջական Ձեր վիճակն արտացոլող հարցաշարը՝ նշում կատարելով այն վանդակներում, որոնց համապատասխանող գանգատներն ունեցել եք վերջին 30 օրվա ընթացքում։

Ավարտելուց հետո սեղմեք կարմիր վանդակի վրա գրված «Ուղարկել» բառի վրա։Ձեր կողմից լրացված հարցաթերթը Ձեզ կտրամադրվի PDF ձևաչափով, որը կպահպանվի նաև «Վարդանանց»-ի դարանում։ Դժվարանալու դեպքում օգտվեք Տեսաուղեցույցից։

Հանգիստ պայմաններում տրված պատասխանները, ինչպես նաև նախօրոք կատարված լաբորատոր ու գործիքային Ձեր հետազոտությունների արդյունքները թերապևտին լիարժեք տեղեկատվություն կտրամադրեն Ձեր առողջական վիճակը գնահատելու և եզրակացություն տալու համար։

Խնայե՛ք Ձեր ժամանակը և թերապևտին անհրաժեշտ հարցերին պատասխանեք առցանց՝ Ձեզ հարմար պահին և վայրում։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00