Skip to content

ԿՅԱՆՔ՝ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ

2022 թվականը «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում մեկնարկեց Սուրբ Ծննդյան հրաշքով։

44-օրյա պատերազմի պատճառով իրենց զավակներին կորցրած հերոսածին երկու մայրեր վերջերս կրկին մայրացան։

Նրանց հղիությունը «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգ Անի Գրիգորյանի հսկողության ներքո է անցել։

Բժշկուհին խոստովանում է, որ կրկնակի պատասխանատվությամբ է աշխատել մայրերի հետ. «Աննկարագրելի բարդ էր թե՛ հոգեբանական, թե՛ հուզական առումով: Բայց մենք հաջողեցինք, և հղիության ողջ ընթացքն անցավ հարթ, առանց բարդությունների»։

Այո, տարին հաղթանակով սկսվեց ինչպես նրանց ընտանիքների, այնպես էլ՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի մեծ թիմի համար:

Դա կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված թիմային ու ներդաշնակ աշխատանքի, ինչպես նաև գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա Մարտիրոսյանի մշտական հսկողության արդյունքն էր։

Երկու մայրերի կեսարյան հատումն իրականացրել է «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգիական ծառայության առաջատար մասնագետ, միաժամանակ «Էրեբունի» ԲԿ-ի փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը:

«Վարդանանց»-ի բժշկական անձնակազմը նորածիններին և նրանց ընտանիքներին մաղթում է քաջառողջություն, խաղաղ ու երջանիկ կյանք։