Skip to content

ԲԱՑՎԵԼ Է «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ի ՆՈՐ՝ «ՔՈՉԱՐ» ՄԱՍՆԱՃՅՈւՂԸ

Դուք արժևորո՞ւմ եք Ձեր առողջությունը՝ միաժամանակ կարևորելով Ձեր ժամանակն ու հարմարավետությունը։

Սիրով տեղեկացնում ենք, որ այսօրվանից Ձեր առջև իր հյուրընկալ դռներն է բացել «Վարդանանց»-ի նոր՝ «Քոչար» մասնաճյուղը՝ Հրաչյա Քոչար 35/1 հասցեում։

Նախապես գրանցվելով Ձեզ հարմար ժամին այստեղ կարող եք անցնել՝

      • Covid-19-ի ՊՇՌ, այդ թվում՝ «երեքը` մեկում» (COVID-19-ի ու սեզոնային Ա և Բ տիպի գրիպների հակամարմիններ)
      • Rapid (արագ) թեստավորումներ։

Մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

      • երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09։00-ից մինչև 20։00-ն
      • շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09։00-ից մինչև 15։00-ն։

Գրանցվեք առցանց կամ զանգահարեք 060 592 100 համարով։

Դուք հնարավորություն ունեք գրանցվելու ոչ միայն Ձեզ հարմար ժամին, այլև ընտրելու առավել մոտ գտնվող մասնաճյուղը՝ Դեմիրճյան 38 կամ Հրաչյա Քոչար 35/1 հասցեում։