Skip to content

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈւ
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ «Վարդանանց»-ում դիմակ կրելը պարտադիր է։
Դիմակ չկրելու դեպքում, ցավոք, չեք սպասարկվի։

ԲՈւԺԶՆՆՈւՄ՝ ՏՆԻՑ ԴՈւՐՍ ՉԳԱԼՈՎ

Ի՞նչ վիճակում են մեր շնչառական համակարգն ու սիրտը

 

Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված պարտավոր ենք տանը մնալ։ Սակայն անկանխատեսելի է, թե առողջական խնդիրները ե՞րբ ի հայտ կգան։

Այս անգամ առաջարկում ենք շնչառական համակարգի և սրտի վիճակի ստուգման պարզ թեստ, որի անցկացման համար վայրկյանաչափ է անհրաժեշտ։

Նստեք աթոռին և մի քանի անգամ խորը շնչեք ու արտաշնչեք։ Եվս մեկ անգամ խորը ներշնչեք, արտաշնչեք և պահեք շնչառությունը։

Հիշեք, թե քանի վայրկյան կարողացաք շունչը պահած մնալ։

2-3 րոպե հանգստացեք, ապա կատարեք մի քանի սովորական շունչ և արտաշունչ, հետո էլի մեկ շունչ (առավելագույնի համեմատ՝ մոտ 80% խորը) և կրկին շունչը պահեք։

 

Եթե Ձեզ հաջողվել է արտաշնչելուց հետո շունչը պահել 25-30 վայրկյան և 40 վայրկյան շնչելուց հետո, ուրեմն Ձեր թոքերն ու սիրտը լավ վիճակում են։

Իսկ եթե «հանձնվել են» ավելի կարճ ժամանակում, հնարավոր է, որ Ձեր թոքերն ու սիրտն օգնության կարիք ունեն։