Skip to content

ՀԵՏԱԶՈՏՎԵՔ ԱՌԱՆՑ ՏՆԻՑ ԴՈւՐՍ ԳԱԼՈւ

Բժիշկը լաբորատոր հետազոտություններ է նշանակել, սակայն Դուք չե՞ք ցանկանում տնից դուրս գալ։

Մի՛ մտահոգվեք։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը կհոգա Ձեր հարմարավետության մասին։

Զանգահարեք 060-59-21-00 համարով և պատվիրեք բուժքրոջ այց՝ Ձեր տան հարմարավետ պայմաններում նմուշառումն իրականացնելու համար։

Մեր բուժքույրը կայցելի Ձեզ և անհրաժեշտ կեսանմուշներ կվերցնի բժշկի նշանակած հետազոտությունների իրականացման համար։

Ամեն օր բազմաթիվ նման կանչեր համակարգող ավագ բուժքույր Մելանյա Մհերյանը նշում է, որ բուժքույրերը, պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները, լաբորատորիա են տեղափոխում՝

      • վերցված արյուն նմուշը, ինչպես նաև մեզը՝ ընդհանուր, կլինիկական և մանրէաբանական հետազոտությունների համար
      • բերանի խոռոչից և քթըմպանից վերցված քսուքը՝ մանրէաբանական հետազոտության համար։

Մելանյա Մհերյանը գոհունակությամբ է հավելում, որ «Վարդանանց»-ի բուժքույրերը վաղուց արդեն մասնագիտական ծառայությունների մատուցման հարուստ փորձ են ձեռք բերել նաև տնային պայմաններում  «COVID-19-ի ախտորոշում»  և «COVID-19-ի բուժում տնային պայմաններում» փաթեթների շրջանակում։

Տնային հարմարավետ պայմաններում նրանք COVID-19-ի IgM, IgG արագ թեստի, ինչպես նաև գրիպի և ստրեպ  թեստերի պատասխանները տրամադրում են հենց տեղում։

Մշտապես իրենց պրոֆեսիոնալիզմը բարձրացնող, երիտասարդ ու բարեհամբույր այս թիմը տնային պայմաններում կատարում է նաև գործիքային հետազոտություններ՝ էլեկտրասրտագրություն, սպիրոմետրիա, Հոլտեր մոնիթորինգի սարքի տեղադրում և, իհարկե՝ կատարում անհրաժեշտ ներարկումներ։

Այս ծառայությունները նրանց համար են, ովքեր պարզապես գերադասում են դրանք ստանալ իրենց տանը՝ հարմարավետության պայմաններում։

Զանգահարե՛ք, պատվիրեք և համոզվեք։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00