Skip to content

Բացահայտվեց ԳՈՏԿԱՑԱՎԻ ԲՈւԺՄԱՆ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՈւՂԻՆ

«5 ՔԱՅԼ ԳՈՏԿԱՑԱՎԻ ԲՈւԺՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» սեմինարն իր շուրջն էր համախմբել ոլորտի 100-ից ավելի մասնագետների։

Ցավի մասնագետների հեղինակած սեմինարը հետաքրքրել էր հատկապես նրանց, ովքեր պատրաստ են ՍՈՎՈՐԵԼ և ԲՈւԺԵԼ համաշխարհային փորձի հաջողված օրինակներով։

«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբանության ծառայության ղեկավար Հռիփսիմե Պոդոսյանը  նրանց համար բացահայտեց ԳՈՏԿԱՑԱՎԻ ԲՈւԺՄԱՆ ամենակարճ և արդյունավետ ուղին։ Փորձագետը  ծանոթացրեց կլինիկական այն դեպքերին, երբ  հնարավոր է բժշկին դիմած պացիենտին օգնել ԱՌԱՋՆԱՅԻՆ օղակում, առանց երկար բուժումների՝ 5 քայլի օգնությամբ։

Սեմինարի մասնակիցներին  առավելապես հետաքրքրում էին՝

  • հետազոտությունների
  • դեղամիջոցների
  • բլոկադաների (պաշարումներ)

վերաբերյալ հարցերը։

Դրանք  պարզաբանեց և իր հարուստ փորձով կիսվեց «Վարդանանց» ՆԲԿ-ի անեսթեզիոլոգ, բ.գ.դ Ռեմի Հակոբյանը։ Վերջինս բացահայտեց, թե ինչպե՞ս է հնարավոր պացիենտին 30 ՐՈՊԵՈւՄ ազատել սաստիկ ցավից։

Հետազոտություններին վերաբերող  հարցերն ամփոփեց Հռիփսիմե Պոդոսյանն, ով կարևորեց էլեկտրանեյրոմիոգրաֆիա-ն (ԷՆՄԳ), որը ժամանակակից բժշկության մեջ համարվում է ամենակողմնորոշիչ հետազոտությունը։ Այն հնարավորություն է տալիս պարզել՝

  • վնասվա՞ծ է նյարդը, թե ոչ
  • ո՞ր նյարդերն են վնասված
  • ի՞նչ բուժում է հարկավոր։

Լսարանը հատկապես ակտիվ էր սեմինարի ավարտին, երբ փորձագետներն առանձին կլինիկական դեպքերի օրինակով պատասխանեցին ամենակարևոր հարցին․ Ի՞ՆՉՊԵՍ ԲՈւԺԵԼ ԱՆՑԱՎ, ԱՐԱԳ,  ԼԻՈՎԻՆ։

Սեմինարը կազմակերպել  էր «Վարդանանց» ՆԲԿ-ն՝  «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի աջակցությամբ։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից դասընթացի մասնակիցներին տրվեցին շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր և կրեդիտներ։