Skip to content

ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԼԱԶԵՐԸ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ՈՒՄ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ՔԿԱ ծառայությունը համալրվել է նոր սերնդի «Լազմիկ ԼՕՌ Պրոֆիլ» լազերով։ Այն ունի հակաբորբոքիչ, արյունահոսքը և դիմադրողականությունը խթանող հատկություններ և լայնորեն կիրառվում է ՔԿԱ հիվանդությունների բուժման մեջ։ Այս լազերը կարելի է կիրառել ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ վիճակներում և համակցել ավանդական բուժումների հետ (oր.՝ հակաբիոտիկների կամ ներքթային կաթիլների): Արդյունքում զգալի նվազում է ապաքինման համար պահանջվող ժամանակը և աճում դեղորայքային բուժման արդյունավետությունը։

«Լազմիկ ԼՕՌ Պրոֆիլ»-ը պատկանում է կարմիր լազերների խմբին։ Այն բացարձակ անվնաս է, չի տաքացնում հյուսվածքները և այդ պատճառով կոչվում է «սառը» բուժում։ Ստորև՝ այս նորարարական լազերային բուժման ցուցումներն ու հակացուցումներն են։

Ցուցումներն են`

      • Հայմորիտ, էթմոիդիտ, ֆրոնտիտ
      • Ադենոիդների գերաճ
      • Անգինա (նշաբորբ)
      • Սուր արտաքին կամ միջին օտիտ (ականջի բորբոքում)
      • Քրոնիկական ռինիտներ
      • Ալերգիկ ռինիտներ
      • Սուր և քրոնիկական ֆարինգիտ
      • Լարինգիտ
      • Քթի խոռոչի թարախակույտ
      • Արտաքին լսողական ուղու էկզեմա
      • Արտաքին լսողական ուղու թարախակույտ։

Հակացուցումներն են՝

      • Բարձր ջերմություն՝ ≥ 38,5
      • Անկայուն հոգեհուզական վիճակ
      • Արյունահոսություններ և մակարդման խանգարումներ
      • Չարորակ ուռուցքներ։

Հավելյալ տեղեկություններ՝

      • Միջամտության տևողությունը 3-10 րոպե է՝ կախված տվյալ առողջական խնդրից
      • Լազերային սեանսների քանակը՝ 5-10, ըստ բժշկի ցուցման
      • Բուժական սեանսն անցկացվում է անմիջապես խորհրդատվության ընթացքում
      • Լազերային բուժումը ոչ մի հատուկ նախապատրաստում չի պահանջվում։