
«Վարդանանց»-ն առաջարկում է բժշկական տարբեր ծառայություններ՝ թեստավորումից ու արյան նմուշառից մինչև հիվանդության ախտորոշում և ամբողջական բուժում Ձեր տանը։
Բոլոր նրանց, ովքեր, ելնելով առողջական վիճակից, չեն կարող ինքնուրույն այցելել կենտրոն կամ պարզապես ցանկանում են սպասարկվել իրենց հարմարավետ տնային պայմաններում.
երաշխավորվում են բարձրակարգ հետևյալ ծառայությունները՝
- բուժօգնության ամբողջական փաթեթ երեխաների և մեծահասակների համար
- COVID-19-ի հայտնաբերում, հսկում և վարում
- նեղ մասնագետների խորհրդատվություն
- ուլտրաձայնային հետազոտություն
- էլեկտրաստրտագրություն
- արյան նմուշառում
- ներերակային կաթիլային ներարկում
- ներերակային ներարկում
- միջմկանային ներարկում
- քսուքի նմուշառում բերանի խոռոչից և քթըմպանից՝ մանրէաբանական հետազոտության համար
- մեզի տեղափոխում լաբորատորիա՝ ընդհանուր, կլինիկական և մանրէաբանական հետազոտությունների համար։
Ցանկանո՞մ եք արդյունավետ բուժում ստանալ Ձեր տանը։
Զանգահարե՛ք 060-592100 և պատվիրեք։