Skip to content

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ՝ ՀԵՏԱԳԱ ԿՅԱՆՔԻ ՎՃՌՈՐՈՇ ՇՐՋԱՆ

Կյանքի առաջին 12 ամիսն, իսկապես, շատ կարևոր նշանակություն ունի երեխայի հետագա առողջության, բնականոն աճի ու զարգացման համար:

Անպաշտպան ու անօգնական փոքրիկն այդ ընթացքում ոչ միայն ծանոթանում է շրջապատող աշխարհին, այլև սովորում և ընկալում շատ ավելի արագ, քան երբևէ: Նաև այս պատճառով է կարևոր երեխայի կյանքի առաջին տարում առանձնահատուկ, բայց գրագետ ուշադրությունը։

Կա մեծ մի ճշմարտություն՝ սիրո ու ջերմության մթնոլորտում մեծացող երեխաները, ովքեր նաև ճիշտ սնվում և անհրաժեշտ խնամք են ստանում, ովքեր հաճախ են խրախուսվում, ավելի արագ են զարգանում:

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է նպաստել իր երեխայի ներդաշնակ զարգացմանը։

Այս գործում Ձեր լավ օգնականը կարող է լինել «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ստեղծած «0-ից 1 տարեկան երեխայի զարգացումը և դաստիարակման գաղտնիքները» ձեռնարկը:

Այն կարող է Ձեր լավ ուղեկիցը դառնալ  Ձեր բալիկին ճանաչելու, Ձեր սպասելիքները ձևավորելու և նրա առողջ զարգացմանը նպաստելու  գործում։

Այն Ձեզ շատ օգտակար տեղեկություն կտրամադրի՝

      • ի՞նչ կարող է անել Ձեր փոքրիկն իր կյանքի առաջին իսկ օրերից
      • ի՞նչ ակնկալել ամիս առ ամիս
      • ի՞նչ պետք է անել նրա առողջության, բնականոն աճի ու զարգացման համար
      • ինչպե՞ս վարվել ամենատարբեր իրավիճակներում
      • ե՞րբ դիմել մասնագետին
      • ինչպե՞ս ապահովել փոքրիկի անվտանգությունը և այլն։

 «Վարդանանց»-ի մանկաբույժների  կողմից բերված բոլոր խորհուրդները բխում են աշխարհի ապացուցողական ժամանակակից մոտեցումներից։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00