Skip to content

«ԱՄԵՆ ՄԱՍՆԱԳԵՏ ՅՈւՐՈՎԻ Է ԱՇԽԱՏՈւՄ ԷՆՄԳ-ով»․ Ա.Սուջյան

Ֆրանսիայից «Վարդանանց» է վերադարձել նյարդաբան ԱՍՏՂԻԿ ՍՈւՋՅԱՆԸ։
Մեր բժիշկը Լիմոժի նյարդաբանության և Էլեկտրաֆիզիոլոգիայի բաժնի լավագույն մասնագետների հետ աշխատել է էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) Հայաստանում արդիականացնելու շուրջ՝ նպատակ ունենալով նյարդային հիվանդությունների հայտնաբերումը մեր երկրում հասցնել եվրոպական լավագույն մակարդակին։

Պատմում է բժշկուհին․
-«Ամեն օր սարքերը աշխատեցվում էին, բայց, միևնույնն է, մարդիկ ամիսներով ԷՆՄԳ հետազոտության հերթին էին սպասում։ Ինչո՞ւ․ սա արդյունք է այն մոտեցման, որ յուրաքանչյուր դեպքում, կլինեն՝ մկանացավեր, թուլություն, թմրածություն, վերջույթների ցավ կամ վնասցածքներ, ցուցվում է էՆՄԳ հետազոտություն»:

Փորձի փոխանակման արդյունքում «Վարդանանց»-ի նյարդաբան Ա.Սուջյանը հմտորեն տիրապետում է մկանագրի տեխնիկային։ Նա օգտագործում է սարքի բոլոր բաղադրիչները, ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունների խորքային պատկեր ստանալ և ճշգրիտ ախտորոշել։

Նկարագրելով հետազոտության ընթացքը՝ բժշկուհին ժպիտով է հիշում Լիմոժի աշխատասենյակի նվագարկչի մասին․

-«Մի հին ոճի նվագարկիչ կար սենյակում, և ամբողջ թերապիայի ընթացքում հնչում էր ջազային կլասիկ երաժշտություն, որի նպատակը սթրեսային ֆոնը ցրելն էր և դրական միջավայրի ստեղծումը։ Կարծում եմ, մեզ մոտ նույնպես կներդնենք նման պրակտիկա»։

Փորձի արդյունավետ փոխանակումից բժիշկ-նյարդաբանը նոր գիտելիքներով ու կարոտով է վերադարձել աշխատավայր։
«Վարդանանց»-ում Աստղիկ Սուջյանին այսօր անակնկալ էր սպասում։ Բուժսենյակի դիմաց սիրելի բժշկին ողջունել է արդեն կազդուրված պացինետը։