Skip to content

Մարզային բժիշկները ծանոթացել են միջազգային առաջատար մոտեցումներին

Գեղարքունիքի մարզում առաջին համակարգչային շերտագրումը կատարվեց 40 օր առաջ՝

 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնին պատկանող ճապոնական արտադրության համակարգչային շերտագրման (տոմոգրաֆիայի) սարքով։

Սա պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է, որի շրջանակում՝

    • Կենտրոնն ապահովում է մարզում առաջին շերտագրող սարքի անխափան շահագործումը։
    • Աջակցում է մարզի բժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների խորացմանը։

Սևանում Գեղարքունիքի մարզի մասնագետների համար «Վարդանանց» ՆԲԿ-ի և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի կազմակերպած անվճար դասընթացին մասնակցել են նաև Հրազդանի ԲԿ-ի բժիշկներ։

Մասնակիցները տպավորված են։ Թեմաները մատուցվել են մատչելի ու հետաքրքիր։ Նրանք ծանոթացել են միջազգային առաջատար մոտեցումներին։