Skip to content

COVID19-Ի ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ԲՈւԺՈւՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը երաշխավորում է արդյունավետ բուժում տնային, հարմարավետ պայմաններում։

Կորոնավիրուսային վարակը Ձեզ չի շրջանցել, բայց չե՞ք ցանկանում հիվանդանոցային պայմաններում բուժվել, թեև կարևորում եք մասնագետի հսկողությունը։ Կամ գուցե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ցանկանում եք բժշկի հսկողության տա՞կ մնալ։

Ուրեմն այս փաթեթը հենց Ձեզ համար է։

«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթի շրջանակում Ձեզ կտրամադրվի՝

Բժշկի ծառայություններ՝

      • առերես և հեռահար խորհրդատվություններ
      • զննումների և չափումների վերլուծություն
      • հիվանդության փուլի և ընթացքի որակում
      • վարման պլանի որոշում։

  Բուժքրոջ ծառայություններ՝

      •  տնային այցեր
      • մեկնարկային և ընթացիկ լաբորատոր թեստերի նմուշառում
      • դեղերի և հեղուկների ներերակային ներարկումներ՝ ըստ ցուցումների։

Լաբորատոր–գործիքային հետազոտություններ՝

      •  արյան ընդհանուր քննություն
      • ֆերիտին
      • C-ռեակտիվ սպիտակուց
      • ՊՇՌ թեստ և Anti-SARS-CoV2 AB
      • թոքերի ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)։

Լրացուցիչ ծառայություններ՝ 

      •  թթվածնային թերապիա տնային պայմաններում
      • «Վարդանանց» ՆԲԿ այցելության կազմակերպում շաբաթական 1 անգամ՝ տեղափոխում և ուղեկցում կենտրոնի տարածքում։

«Վարդանանց» ՆԲԿ-ում գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն ՄԱՆԳՈՅԱՆԻ ղեկավարությամբ մասնագետներն առաջնորդվում են COVID-19-ի ախտորոշման և բուժման սեփական քաղաքականությամբ։ Հաշվի են առնվել ինչպես ԱՀԿ-ի խորհուրդների վրա հիմնված նախարարության կողմից մշակված կարգերը, այնպես էլ՝ միջազգային փորձի շարունակական վերլուծությունները։

Ցանկանո՞մ եք  արդյունավետ բուժում ստանալ տնային, հարմարավետ պայմաններում։

Զանգահարե՛ք 060-592100 և պատվիրեք

կամ ԱՌՑԱՆՑ ԳՆԵՔ՝

 «ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթը։

 Փաթեթը գործում է Երևան վարչական շրջանի տարածքում։