Skip to content

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ՈւՄ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ COVID-19-Ի ԴԵՄ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում մեկնարկվել են «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստանյութով պետական պատվերի շրջանակներում սպասարկվող անձանց COVID-19-ի դեմ պատվաստումները։

Պատվաստումից առաջ գնահատվում է պացիենտի առողջական վիճակը։

COVID-19-ի դեմ առաջնահերթ կպատվաստվեն՝

      • 55 և բարձր տարիքի քրոնիկ հիվանդություն ունեցողները
      • 55 տարեկան և բարձր տարիքի բուժաշխատողները
      • 65 և բարձր տարիքի նշված խմբերում չընդգրկված անձինք։

Նշված խմբերի փոփոխության դեպքում լրացուցիչ  տեղեկատվություն կտրամադրվի:

Պատվաստվելու համար գրանցվելու նպատակով՝

      • զանգահարեք 060-59-21-00 համարով
      • ուղարկեք նամակ [email protected] հասցեին՝ «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «COVID-19-ի պատվաստում», իսկ նամակում՝ Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և հեռախոսահամարը։ Մեկ շաբաթվա ընթացքում Դուք կհրավիրվեք պատվաստման:
      • Գրանցվել կարող եք նաև առցանց:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00