Skip to content

ՀԱՐՑԵՐ COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկը հանրության շրջանում տարբեր հարցեր են առաջացրել։

Անդրադառնանք առավել հաճախ հնչող հարցերին։

 

    • Ի՞նչ հակացուցումներ կան այս պատվաստման ժամանակ:

Հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքերում՝

      • Ալերգաբանական ծանր ռեակցիա (գերզգայնություն) ակտիվ նյութի կամ պատվաստանյութի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ
      • Միջին կամ ծանր ընթացքով ուղեկցվող սուր հիվանդություն: Այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգվի մինչև առողջացումը։

Թեթև հիվանդությունը պատվաստման համար հակացուցում չի:

    • Ի՞նչ երևույթներ են առաջանում պատվաստման հետևանքով:

 Պատվաստմանը հաջորդող 3 օրվա ընթացքում կարող են առաջանալ՝

      • գլխացավ
      • կարճատև գրիպանման երևույթներ
      • հոդացավեր
      • մկանային ցավեր
      • անհանգստություն, հոգնածություն, անսովոր թուլություն
      • ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, կոշտություն։

Նշված երևույթներն առանց բուժման անցնում են 1-3 օրվա ընթացքում։

Պատվաստվելու համար գրանցվել կարող եք  այստեղ՝ https://bit.ly/3wUBdSB:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00