Skip to content

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ի ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ՁԵՐ ՏԱՆԸ

«Բարև Ձեզ։ Ես Գրետա Աբրահամյանն եմ, 79 տարեկան։ Կորոնավիրուսի հետ կապված օգտվել եմ Ձեր բուժհաստատության կողմից առաջարկվող փաթեթից։ Ձեր հմուտ անձնակազմի և լավ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ես հաղթահարեցի այն։ Ուզում եմ խորին շնորհակալությունը հայտնել ինձ հետ աշխատած ողջ անձնակազմին` իմ բժշկուհի Գևորգյան Անահիտին, սոնոգրաֆիստ Ճանճապանյան Անահիտին, բուժքույրեր Սեդային, Հռիփսիմեին, Նազելիին, Գոհարին` հոգատար, ջերմ և մարդկային բարձր որակներ ցուցաբերելու համար։ Շնորհակալություն»։

Իսկ Ա.Ղ.-ն գրում է՝ «Օգտվել եմ կենտրոնի 14-օրյա COVID-19-ի փաթեթից 27/04-10/05/2021։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում կենտրոնի աշխատակիցներ Աննա Ավետիսյանին և բուժքույր Գոհարիկին ժամանակին և պատասխանատու աշխատանքի համար, որի արդյունքում ես ստացել եմ թե՛ գրագետ բուժօգնություն, թե՛ ուշադիր վերաբերմունք։ Շնորհակալություն եմ հայտնում նաև բժշկուհի Ճանճապանյանին»։

Բերվածները միայն երկուսն են «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի «COVID-19-ի բուժում տնային պայմաններում» փաթեթի շրջանակում հիվանդությունը և առողջական տարբեր խնդիրներ հաջողությամբ հաղթահարածներից ստացած բազմաթիվ նամակներից։

Բարձր արդյունքների ապահովմանը նպաստում են ինչպես բոլոր հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և վարումն իրականացնելիս աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով առաջնորդվելը, այնպես էլ մասնագետների մեծ փորձառությունը։

Հենց սրանով են պայմանավորված տնային պայմաններում բժշկական ծառայությունների մեծաթիվ պատվերները։

Բժշկական այդ ծառայությունները «Վարդանանց»-ին պատվիրողները կարևորում են՝

      • հարմարավետությունը
      • իրենց հարմար օրը և ժամին հետազոտվելու հնարավորությունը
      • ժամանակի խնայողությունը
      • COVID-19-ով վարակվելու ռիսկի բացակայությունը։

Հարմարավետության սիրահա՞ր եք: Կամ գուցե առողջական Ձեր վիճակից ելնելով չե՞ք կարողանում կամ նպատակահարմա՞ր չեք գտնում ինքնուրույն այցելել կենտրոն։

«Վարդանանց»-ն առաջարկում է բժշկական բարձրակարգ ծառայություններ՝ հիվանդության ախտորոշումից և ամբողջական բուժումից մինչև թեստավորում ու արյան նմուշառում Ձեր տանը։

Մեր  թերապևտներն ու նեղ մասնագետները Ձեզ կհետազոտեն, կախտորոշեն և արդյունավետ բուժում կնշանակեն Ձեր տանը։

Առանց տնից դուրս գալու Դուք կարող եք  ուլտրաձայնային հետազոտություն, սպիրոմետրիա և էլեկտրասրտագրություն անցնել։

Մեր բուժքույրը Ձեր տանը հոլտերային մոնիտորինգի սարք կտեղադրի, լաբորատոր հետազոտության համար արյուն կամ այլ կենսանմուշներ կվերցնի, միջմկանային, ներերակային կամ կաթիլային ներարկումներ կկատարի։

Մենք կարևորում ենք Ձեր թե՛ առողջությունը, թե՛ հարմարավետությունը։

Զանգահարե՛ք 060-59-21-00 համարով, ճշտեք մանրամասները և պատվիրեք։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00