Skip to content

ԱՎԵԼԻ ՔԱՆ 132,5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍՈՎ

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 132,5 միլիոն մարդ։ Նրանցից 2 մլն 876 հազարը մահացել է։

Այս ցուցանիշներով առաջին տեղերում են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը։
ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում մեծ ընդգրկմամբ պատվաստումներ են իրականացվում։

Հայաստանում դեռևս համընդհանուր պատվաստումներ չեն սկսվել։ Փոխարենը վարակվածության աճ է արձանագրվում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները՝

      • հաճախակի լվանալ ձեռքերը կամ ախտահանել սպիրտային հիմքով լուծույթով
      • կրել դիմակ հանրային բաց և փակ տարածքներում
      • պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր։

COVID-19-ը «Վարդանանց»-ում ախտորոշվում և բուժվում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված սեփական գործելակարգերով։

Այդ սկզբունքով են իրականացվում նաև COVID-19-ի ախտորոշում և COVID-19-ի բուժում տնային պայմաններում փաթեթները։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00