Skip to content

ԶԳՈՆՈւԹՅՈւՆԸ COVID-19-Ի ՀԱՆԴԵՊ ՉԹՈւԼԱՑՆԵՆՔ

COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 171 միլիոնը։ Նրանցից ավելի, քան 3 մլն 557 հազարը մահացել է։

ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում մեծ ընդգրկմամբ պատվաստումներ են իրականացվում։

Հայաստանում պաշտոնական տվյալներով պատվաստվել է մոտ 33 հազար մարդ։ Միաժամանակ վարակվածության նվազում է արձանագրվում։ Սակայն աշխարհում դեռևս վտանգ ներկայացնող,  ամենատարբեր բարդություններով հղի  վարակի հանդեպ զգոնությունը չպետք է կորցնել։

Պատվաստումներն իրականացվում են անվճար, անկախ կցագրումից` հաշվի չառնելով առաջնային օղակում գրանցված լինելու հանգամանքը:

Այս պահին կենտրոնում առկա են  «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) և չինական արտադրության CoronaVac պատվաստանյութերը։

 Պատվաստվելու համար գրանցվելու նպատակով՝

      • զանգահարեք 060-59-21-00 համարով
      • ուղարկեք նամակ [email protected] հասցեին՝ «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «COVID-19-ի պատվաստում», իսկ նամակում՝ Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և հեռախոսահամարը։ Մեկ շաբաթվա ընթացքում Դուք կհրավիրվեք պատվաստման:
      • Գրանցվել կարող եք նաև առցանց:

Նրանց, ովքեր դեռ չեն հասցրել պատվաստվել, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները՝

      • հաճախակի լվանալ ձեռքերը կամ ախտահանել սպիրտային հիմքով լուծույթով
      • կրել դիմակ
      • պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր։

Կորոնավիրուսային հիվանդությունը «Վարդանանց»-ում ախտորոշվում և բուժվում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված սեփական գործելակարգերով։

Այդ սկզբունքով են իրականացվում նաև


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00