Skip to content

COVID-19-Ի ԲՈՒԺՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՑԱՑՎԵՑԻՆ ՄԱՐԶՈւՄ

Սևանի ԲԿ-ում կայացավ «Վարդանանց»-ի հերթական գիտագործնական դասընթացը մարզի բժիշկների համար։ Այն նվիրված էր COVID-19-ի ախտորոշման և բուժման հիմնահարցերին։

Մինչ թեմային անդրադառնալը գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը տեղեկացրեց, որ կենտրոնը Գեղարքունիքի մարզում մասնաճյուղի ընդլայնման ծրագիր է մշակում՝ նախատեսելով համակարգչային շերտագրման ծառայությունից բացի իրականացնել նաև ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտություններ։Այնուհետև, անդրադառնալով COVID-19-ի ախտորոշման և բուժման հիմնահարցերին,  Հարություն Մանգոյանը ներկայացրեց այս ասպարեզի միջազգային լավագույն փորձը և վերջինիս հիման վրա «Վարդանանց»-ում մշակված ընթացակարգը։ 

Նշեց, որ, հետևելով այս փաստաթղթին, հնարավոր է բարձր ճշգրտությամբ ախտորոշել վարակը և այն արդյունավետ բուժել։ Զուգահեռաբար բուժումը սկսվում է ժամանակին և հնարավորություն ստեղծվում խուսափել բազմաթիվ դեղերի անհիմն նշանակումներից։
Հատուկ ընդգծվեց թոքերի ուլտրաձայնային հետազոտության դերը COVID-19-ի համալիր ախտորոշման հարցում։ Գլխավոր տնօրենը ներկայացրեց «Վարդանանց»-ի հարուստ փորձը թոքերի սոնոգրաֆիայի ասպարեզում, քննարկեց ցուցումները, տեսական ու գործնական մանրամասները և պատարաստակամություն հայտնեց փոխանցել իր հմտությունները մարզի սոնոգրաֆիստներին։

Մարզային բժիշկների հետ նաև քննարկվեցին նրանց կողմից ներկայացված առանձին կլինիկական դեպքեր։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00