Skip to content

COVID-19-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-ՈւՄ ԲՈւԺՎՈւՄ ԵՆ ԱՇԽԱՐՀՈւՄ ԿՈւՏԱԿՎԱԾ ԱՊԱՑՈւՑՈՂԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ

Տնային պայմաններում բուժվելու համար «Վարդանանց» ՆԲԿ-ին  դիմում են COVID-19-ով այն հիվանդներն, ովքեր չունեն հոսպիտալացման ցուցում կամ չեն ցանկանում բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, բայց և կարևորում եք մասնագետի հսկողությունը։ Մեր ծառայությունից օգտվում են նաև հիվանդանոցից դուրս գրվող, սակայն բժշկի հսկողության տակ մնալու ցանկացողները։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կողմից առաջարկվող «ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթը մշակվել է հաշվի առնելով աշխարհում կուտակված ապացուցողական փորձը։ Այն կարող է թարմացվել կամ համալրվել միայն գիտական նոր հիմնավորումների առկայության դեպքում։

 Փաթեթի շրջանակում տրամադրվում են՝

      • բժշկի ծառայություններ՝
      • առերես և հեռահար խորհրդատվություններ
      • զննումների և չափումների վերլուծություն
      • հիվանդության փուլի և ընթացքի որակում
      • վարման պլանի որոշում։

 

Բուժքրոջ ծառայություններ՝

      • տնային այցեր
      • մեկնարկային և ընթացիկ լաբորատոր թեստերի նմուշառում
      • դեղերի և հեղուկների ներերակային ներարկումներ ըստ ցուցումների։

 

Լաբորատոր–գործիքային հետազոտություններ՝

      • արյան ընդհանուր քննություն
      • ֆերիտին
      • C-ռեակտիվ սպիտակուց
      • Anti-SARS-CoV2AB և ՊՇՌ թեստ
      • թոքերի սոնոգրաֆիա։

 

Լրացուցիչ ծառայություններ՝  

      • թթվածնային թերապիա տնային պայմաններում
      • «Վարդանանց» ՆԲԿ այցելության կազմակերպում շաբաթական 1 անգամ՝ տեղափոխում և ուղեկցում կենտրոնի  տարածքում։

ԱՐԴՅՈւՆՔՈւՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՝

եզրակացություն COVID-19 վարակի վերաբերյալ։

 

Փաթեթը նախատեսված է՝

      • COVID-19-ի կասկածով կամ հաստատված անձանց համար։
      • Ստացիոնար բուժհաստատություններից դուրս գրվողների համար։

 

Փաթեթի շրջանակում համակարգված մոտեցում ցուցաբերելու համար շահառուները լրացնում են հատուկ մշակված հարցաթերթը:

 

Մինչ այժմ դիմած բազմաթիվ քաղաքացիների բուժման արդյունքները վկայում են փաթեթի արդյունավետության մասին։

 

Զանգահարեք 060-592100 և պատվիրեք

կամ ԳՆԵՔ ԱՌՑԱՆՑ «COVID-19-Ի ՎԱՐՈւՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ»։

 

Փաթեթը գործում է Երևան վարչական շրջանի տարածքում։