Skip to content

COVID-19-Ն ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ

 «Միշտ մտածում էի՝ էս գլոբալիստական զզվելի վիրուսը կշրջանցի ինձ ու ընտանիքս, սովորական գրիպ կլինի, կանցնի, բայց…

Շնորհակալություն «Վարդանանց» բժշկական կենտրոնի փորձառու մասնագետներին, որոնց պրոֆեսիոնալիզմի և բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ հաղթահարում ենք կորոնավիրուսի փուլերը»,-դեռ հունվարի 2-ին ֆեյսբուքյան իր էջում գրառել էր Անահիտ Եսայանը:

Կորոնավիրուսային հիվանդությունն առավել ծանր է տարել նրա մայրը, ով չհամակերպվելով հիվանդանոցային պայմաններին, ցանկացել է COVID-19-ը հաղթահարել տնային պայմաններում։ Շաքարային դիաբետով և ինֆարկտ տարած տարեց կնոջ համար հիվանդությունն, անշուշտ, վտանգ էր ներկայացնում։ Հենց նրա համար էլ պատվիրել են «Վարդանանց» նորարարական բժշկության «ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթը։

Այսօր արդեն բոլորն ապաքինվել են և իրենց լավ են զգում:

Ընտանիքը կրկին շնորհակալություն է հայտնում թերապևտ Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, սոնոգրաֆիստ Անահիտ ՃԱՆՃԱՊԱՆՅԱՆԻՆ, բուժքույր Ժակլինին, համակարգող Դիանային՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, արագ արձագանքման, հոգատար վերաբերմունքի և արդյունավետ բուժման համար։

«Շատ գոհ ենք բուժանձնակազմից։ Ուրախ ենք, որ օգտվեցինք «Վարդանանց»-ի տնային ծառայության այս փաթեթից։ Համոզվեցինք, որ մասնագետներն, իրոք, բանիմաց են»,-գրում են մեզ։

Ինչ խոսք, սա նման բազմաթիվ դեպքերից մեկն է։

Իսկ դրական արդյունքներն ապահովվում են կենտրոնում COVID-19-ի ախտորոշման, բուժման և վարման սեփական քաղաքականությամբ։ Գործելակարգերն ու չափորոշիչները մշակվել են, հաշվի առնելով ինչպես ԱՀԿ-ի խորհուրդների վրա հիմնված նախարարության կողմից մշակված կարգերը, այնպես էլ՝ միջազգային փորձի շարունակական վերլուծությունները։

Ցանկանո՞ւմ եք COVID-19-ը հաղթահարել տնային, հարմարավետ պայմաններում՝ ստանալով արդյունավետ բուժում։

Զանգահարե՛ք 060-592100 և պատվիրեք

«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթը։