
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացման հերթական դասընթացը նվիրված էր պացիենտի կենսական ցուցանիշների ստուգման և գնահատման նրանց հմտությունների կատարելագործմանը։
Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հասմիկ Քոչարյանի խոսքը հիմնված էր ինչպես միջազգային, այնպես էլ՝ ամենօրյա աշխատանքային փորձի վրա։
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության արժանացան պացիենտների շնչական համակարգի խնդիրների բուժքույրական ախտորոշման և շնչական թերապիայի իրականացման հարցերը։
Կենտրոնի այցելուները մեր բուժքույրերին գնահատում են ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև հոգատար վերաբերմունքի համար։


