Skip to content

ԿՈԼՊՈՍԿՈՊԻԱ. ԵՐԲ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՑՆԵԼ ԱՅՆ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Մելինե Բալայանն ընդգծում է, որ արգանդի պարանոցի պաթոլոգիա ունեցող կնոջ ամբողջական և գրագետ հետազոտությունն այսօր անհնար է պատկերացնել առանց կոլպոսկոպիայի:

Բարձր տեղեկատվություն տրամադող, անցավ, ոչ ինվազիվ ժամանակակից այս մեթոդը  կիրառվում է, երբ առկա է ՊԱՊ քսուքի շեղված պատասխան:

Օպտիկական հատուկ սարքավորմամբ  գնահատվում է արգանդի պարանոցի հյուսվածքների  արտաքին տեսքը և բջիջների արձագանքն ի պատասխան հատուկ ռեակտիվների կիրառմանը:

Գինեկոլոգ Մելինե Բալայանը նշում է, որ ՊԱՊ թեստի, մարդու պապիլոմավիրուսի (HPV) և կոլպոսկոպիական հետազոտության արդյունքների համադրությունն ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման «ոսկե ստանդարտն» է:

Կոլպոսկոպիայի ցուցումներն են՝

      • արգանդի պարանոցի թեթև դիսպլազիա
      • արգանդի պարանոցի միջին և ծանր աստիճանի դիսպլազիա
      • անհայտ ծագման ատիպիկ բջիջներ
      • արգանդի պարանոցի էկտոպիա, էկտրոպիոն
      • արգանդի պարանոցի պապիլոմա
      • արգանդի պարանոցի պոլիպ
      • արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ։

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ իրականցնել կոլպոսկոպիան

Մասնագետը նշում է, որ կոլպոսկոպիա իրականացվում է ինչպես ՊԱՊ թեստի արդյունքներով պայմանավորված, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում ընդգրկվում է ամենամյա գինեկոլոգիական զննման ցանկում: Դրա նպատակն է հայտնաբերել նախաքաղցկեղային պաթոլոգիաները և վաղ շրջանում կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը:

Սիրելի կանայք, հիշեք, որ աշխարհում ամեն տարի ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 500 հազար նոր դեպք և մոտ 200 հազար կին մահանում է այս հիվանդությունից:

Արժևորե՛ք Ձեր առողջությունը և ժամանակին անցեք ահրաժեշտ հետազոտությունները։

«Վարդանանց»-ի գինեկոլոգները Ձեր համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումը կապահովեն աշխարհի լավագույն ուղեցույցներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00