Skip to content

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ավելի հաճախ խոսում ենք, թե ի՞նչ պետք է անել երեխայի ճիշտ զագացման, բուժման կամ խնամքի համար: Սակայն, չմոռանանք, որ կան նաև «կարմիր գծեր»։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբույժ Անահիտ Ղուկասյանը ներկայացնում է, թե հատկապես ինչ չանել նույն նպատակներով:

Ներկայացնում ենք առավել շատ տարածված սխալ մոտեցումներից խուսափելու համար մանկաբույժ Ղուկասյանի խորհուրդները՝

      • Չի՛ կարելի երեխային ասպիրին տալ։
      • Չի՛ կարելի երեխային տալ համակցված՝ մի քանի դեղեր պարունակող, դեղամիջոցներ։
      • Չի՛ կարելի փոքրիկին անհիմն, առանց բժշկի նշանակման հակամանրէային կամ հակաբորբոքային դեղեր տալ։
      • Չի՛ կարելի երեխային խորխաբեր և հազի համար նախատեսված այլ դեղեր տալ:
      • Չի՛ կարելի երեխային տալ վիտամիններ առանց բժշկի հստակ ցուցման:
      • Կարիք չկա սահմանափակել երեխայի ամենօրյա լոգանքը հիվանդ ժամանակ:
      • Ֆիզիկական պատիժը կամ բռնությունը կարող է վնասել երեխայի զարգացմանը:

Ծնողների շրջանում տարածված այս և ուրիշ սխալ մոտեցումները ոչ միայն չեն նպաստում երեխայի բուժմանը կամ ճիշտ զարգացմանը, այլև ուղղակիորեն վնասում են։

Այս ուղղությամբ Ձեզ հետաքրքրող հարցե՞ր ունեք։ Գրեք մեզ մեր կայքի չատում կամ ֆեյսբուքյան մեր էջի այս նյութի մեկնաբանություններ/𝐜𝐨𝐦𝐦𝐞𝐧𝐭𝐬 բաժնում, և մանկաբույժ Անահիտ Ղուկասյանը կպատասխանի դրանց։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00