Skip to content

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Անհրաժեշտ դեղերի առկայությունը քիմիաթերապիայի դեռևս բավարար պայման չէ։

Այս կարծիքին է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ուռուցքաբան Աննա Ավինյանը։

Քիչ չեն այն պացիենտներն, ովքեր բժշկից ակնկալում են միայն անհրաժեշտ դեղերի ցանկը ստանալ՝ պլանավորելով հաջորդ իսկ օրվանից ընդունել դրանք:

Մասնագետը հաճախ է առերեսվում առերեսվում այն խնդրի հետ, երբ պացիենտը կամ հարազատները դժգոհում են, որ բժիշկն ուղղորդում է նախապես լաբորատոր և գործիքային որոշակի հետազոտություններ անցնել:

Աննա Ավինյանն ընդգծում է, որ դեղորայքային սիստեմատիկ ցանկացած բուժում, լինի՝ քիմիա, թարգետ թե իմունաթերապիա, սկսելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, թե, արդյո՞ք, տվյալ պացիենտը հակացուցումներ ունի և որո՞նք են դրանք:

Բուժումը սկսելու պարտադիր պայմաններից է դա, որը շրջանցելը կարող հանգեցնել նրան, որ դեղորայքային թերապիան ոչ թե օգնի, այլ վնասի պացիենտին:

Ուռուցքաբանը շատ է կարևորում բուժումը ժամանակակից սարքավորումներով և փորձառու նեղ մասնագետներով հագեցած կենտրոնում իրականացնելը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կատարվեն նեղ մասնագետի խորհրդատվություններ կամ անհրաժեշտ հետազոտություններ:

Այսօր ոչ պակաս կարևոր է կորոնավիրուսային հիվանդության հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների ապահովումը։

«Վարդանանց»-ում առկա են քիմիաթերապիա ստանալու համար անհրաժեշտ այս պայմանները։

Ուռուցքաբան Աննա Ավինյանի խորհրդատվությունը ստանալու համար զանգահարեք 060-59-21-00 համարով և գրանցվեք։

Կարող եք գրանցվել նաև առցանց՝ https://vcim.am/schedule/:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00