Skip to content

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Շատերին է հետաքրքրում, թե քիմիաթերապիական դեղերն ինչպե՞ս են կիրառվում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ուռուցքաբան Աննա Ավինյանը նշում է, որ առավել հաճախ՝

      • դեղերն օրգանիզմ են ներմուծվում երակով, կատետերի միջոցով, որը տեղադրվում է նախաբազկի կամ ձեռքի երակին:
      • առավել ժամանակակից եղանակ է համարվում կենտրոնական երակային ներմուծումը (ԿԵԿ), երբ կատետերը միացվում է կրծքավանդակի կամ նախաբազկի մեծ երակին և մնում է բուժման ողջ ընթացքում։ Դա նաև հնարավորություն է տալիս խուսափելու ասեղների և կատետերների հաճախակի կիրառումից, որոնք վնասում են երակները։

Մասնագետը հորդորում է նախքան բուժումը սկսելը բժշկի հետ քննարկել ԿԵԿ-ի կիրառումը Ձեր պարագայում:

Ուռուցքաբան Աննա Ավինյանը նշում է, որ քիմիաթերապիայի դեղերը լինում են նաև հաբի տեսքով և ընդունվում պերօրալ կամ խմելու միջոցով (ն/օ)։

Գոյություն ունեն քիմիաթերապիայի դեղերի ներմուծման այլ եղանակներ`

      • ինտրատեկալ (ողնուղեղային խողովակ)
      • ինտրաարտերիալ (զարկերակ)
      • ինտրակավիտար (որովայնի կամ կրծքավանդակի խոռոչ)
      • ինտրամկանային
      • ինտրալեզիոնալ (անմիջապես ուռուցքի մեջ) և տեղային:

Դեղամիջոցների ներմուծումը կարող է տևել մի քանի րոպեից (բոլյուս) մինչև մի քանի ժամ, ընդհուպ մինչև 46 ժամ՝ կախված նրանից, թե ինչ դեղ կամ դեղերի համակցություն է ընտրված:

Քիմիաթերապիան, որ քաղցկեղային հիվանդության բուժման կարևոր մեթոդներից մեկն է, «Վարդանանց»-ում իրականացվում է հիմնվելով աշխարհի ամենաարդյունավետ ուղեցույցների վրա։

 


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00