Skip to content

ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի բժիշկ-փորձագետի:

Պարտականությունները`

      • այցելուների ճիշտ ուղղորդում և նրանց մոտ ոչ հստակ գանգատների առկայության դեպքում բժիշկ-մասնագետների մոտ գրանցում
      • այցելուներին տեղեկատվության տրամադրում․ մասնավորապես՝ առողջության վերաբերյալ հարցերի, լաբորատոր հետազոտությունների, դեղերի ճիշտ ընդունման քննարկում, ուղեգրերի տրամադրում, անաշխատունակության թերթիկի տրամադրում
      • ելքային զանգերի իրականացում։

Պահանջվող կրթությունը, փորձը և հմտությունները`

      • բարձրագույն բժշկական կամ թերի բարձրագույն բժշկական կրթություն
      • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
      • արագ սովորելու ունակություն
      • համակարգչային MS Office ծրագրի իմացություն
      • հանգիստ և կայուն բնավորություն
      • բարեհամբույր վարվելակերպ։

Աշխատանքային պայմանները՝

      • աշխատանքային գրաֆիկը՝ 10։00-17։00
      • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում՝ «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
      • բժշկական ապահովագրություն։

Թիմին միանալու համար լրացրեք Ձեր CV-ին կից ձևաչափով և ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «ԶԿ-ի փորձագետ»:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 010 (060)-592100, ներքին՝ 25-67 հեռախոսահամարով։
Հասցե՝ Երևան, Վարդանանց 18/1


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00