Skip to content

«ՀԱԿԱԲԻՈՏԻԿԸ ԿՐԱԿՄԱՐԻՉ ՉԷ»

Երևան, Վանաձոր և Գյումրի շրջագայությունից հետո «Հակաբակտերիալ թերապիա. չսովորած դասեր» սեմինարը հասավ Սևան։

Մարզերի տասնյակ բժիշկներ, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, առաջին ձեռքից ստացան ՀԲԹ ուղեցուցային բուժման մարտավարական սխեման։

Սեմինարի հեղինակ, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը, ով հանրապետության բժշկական հանրության շրջանում հակաբակտերիալ թերապիայի ճանաչված փորձագետներից է, լսարանին բացահայտեց, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հակաբիոտիկների սխալ օգտագործումը։

Բանախոսի հայտարարությունը, թե Հայաստանն առաջինն է ԱՀԿ հակաբիոտիկների ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ օգտագործողների սանդղակում, շոկային էր։
Հարություն Մանգոյանի բնորոշմամբ առաջին տեղում լինելը միշտ չէ որ լավ է, քանի որ այդ ցուցանիշը ազդակ է, որ մենք «ԱՆՃԱՇԱԿ» ենք հակաբիոտիկների ընտրության հարցում և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։

ՀԱԿԱԲԻՈՏԻԿԸ ՀԶՈՐԱԳՈւՅՆ ԶԵՆՔ Է, ՈՐԸ ԵՎ ՓՐԿՈւՄ Է ԵՎ ՍՊԱՆՈւՄ, հետևբար այն պետք չէ օգտագործել որպես ԿՐԱԿՄԱՐԻՉ։

Փորձագետը առանձին կլինիկական դեպքերի օրինակով նկարագրեց բժշկի հաջորդական քայլերը ՀԲԹ-ի ընթացքում։
Թվարկվեցին՝
• ՄԵԿՆԱՐԿԻ ՑՈւՑՈւՄՆԵՐԸ
• ԴԵՂԵՐԻ ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ
• ԲՈւԺՄԱՆ ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆԸ
• ԱՐԴՅՈւՆԱՎԵՏՈւԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԸ։

Լսարանը բավականին ակտիվ էր հակաբիոտիկների բացասական հետևանքերին վերաբերող հարցերով։
Այդ առթիվ Հարություն Մանգոյանը տրամադրեց հստակ ախտորոշման և ծանր դեպքերի բուժման ստուգաթերթ (сhecklist)։

Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ Գեղարքունիքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանն առանձնակի կարևորեց շարունակական կրթության հնարավորությունը մարզերի բժիշկների համար։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից դասընթացի մասնակիցներին շնորհվեցին շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր և կրեդիտներ։
«Վարդանանց» ՆԲԿ-ն և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի հեղինկած առաջիկա սեմինարների մասին իմացեք զանգահարելով՝ +374 11 512101 կամ +374 11 512101, Viber, WhatsApp՝ +374 41 100157։