
Այս սեմինարն այն բժիշկների համար է, ում պացիենտը կարող է դիմել նման հարցադրամբ, և պետք է ապացուցել, որ կատարվել է ախտորոշման իդեալական մեթոդի ընտրություն։
Բժիշկ ռադիոլոգ ԱԼՎԱՐԴ ՏԵՐ- ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ Դուք կկատարելագործեք ախտորոշման ռացիոնալ մեթոդի ընտրության Ձեր հմտությունները, հատկապես՝ պաթոլոգիաներով պայմանավորված։
Կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները՝
• Ո՞ր դեպքում է պետք միանշանակ ուղղորդել համակարգչային շերտագրման (ՀՇ) և ո՞ր դեպքում՝ ՄՌՇ հետազոտության
• Ինչո՞ւ է թոքերի ստուգման համար միանշանակ ցուցվում ՀՇ
• Ո՞ր դեպքերում է ՄՌՇ հետազոտությունն անփոխարինելի և ո՞ր դեպքերում այն նպատակահարմար չէ
• Ո՞ր պաթոլոգիաների դեպքում է ցուցվում երկու հետազոտությունը միաժամանակ։
Սեմինարի ընթացքում կբացահայտվեն՝
– Ինչո՞ւ են աշխարհի մեծ կլինիկաների շտապ օգնության բաժանմունքներում սովորաբար ցուցում ՀՇ, ոչ թե՝ ՄՌՇ։
– Ինչո՞ւ է բժիշկը տվյալ դեպքում նախընտրում ՀՇ հետազոտություն անցնել ոչ, թե՝ ՄՌՇ։
ԱԼՎԱՐԴ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կներկայացնի, թե ինչպես կարելի է խուսափել 4 ամենատարածված սխալներից։
Դրանք են՝
1. ՀԵՏԱԶՈՏՈւԹՅԱՆ ՑՈւՑՈւՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈւՑՈւՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՑԱՆԿԸ
2. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ
3. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴԱՄԵՏ ՇԱՐԱԴՐՈւՄԸ
4. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ։
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀՇ հետազոտությունների ընթացքում կիրառվող ճառագայթման դոզաչափերը։
ՀՐԱՎԻՐՈւՄ ԵՆՔ անդամագրվել «Վարդանանց»-ը բուժում է» ակումբին և ձեռք բերել ՇՄԶ միավորներ։
Ուշադրություն․ Սեմինարի համար հատկացված տեղերը սահմանափակ են, և մասնակցելու հնարավորություն կունենան ավելի վաղ ժամկետում գրանցվածները։
Գրանցելու համար՝ հղում