Skip to content

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ՊԱՏՎԱՍՏՈւՄՆԵՐ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ

Հարգելի հաճախորդ, COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում ավելի է կարևորվում ռիսկի խմբերում գտնվող անձանց սեզոնային գրիպից պաշտպանվելը։

«Վարդանանց» ՆԲԿ֊ն ստացել է պատվաստանյութ՝ պետական պատվերի շրջանակներում սպասարկվող անձանց սեզոնային «Ա» և «Բ» գրիպի դեմ պատվաստումներ իրականացնելու նպատակով:

Պատվաստմանը ենթակա են հետևյալ խմբերում գտնվողները՝

      • 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները
      • Հղիները
      • Քրոնիկ հիվանդնեըր
      • 65-ից բարձր տարիքի անձինք
      • Բուժաշխատողները
      • Ձմեռային զորակոչի ենթակա տղաները
      • Փակ կոլեկտիվներում գտնվող անձինք։

Պատվաստվելու համար գրանցվելու նպատակով ուղարկեք նամակ [email protected] հասցեին՝ «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Գրիպի պատվաստում», իսկ նամակում՝ Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և հեռախոսահամարը։

Մեկ շաբաթվա ընթացքում Դուք կհրավիրվեք պատվաստման:

Գրանցվել կարող եք նաև առցանց ստորև՝