Skip to content

ՏԵՍՈՂՈւԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Տեսողական խանգարումները դժվարացնում են մեր ամենօրյա ակտիվությունը։  Չէ՞ որ տեսողությամբ ենք ընկալում մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկության 80-90%-ը։

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի ակնաբուժական ծառայության գիտական ղեկավար Ժանին ՍՐՈւՐՅԱՆԸ նշում է, որ տեսողության խանգարումներ կարող են տեղի ունենալ՝

      • տարբեր վնասվածքների, ժառանգական կամ դեգեներատիվ հիվանդությունների հետևանքով։ Մեծ դերակատարում ունեն նաև տարբեր ռիսկի գործոնները։

Տեսողության խանգարումների 80 %-ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, եթե պացիենտը ժամանակին է դիմում բժշկի։ Դրանց շարքին են դասվում՝

      • կատարակտը
      • մակուլոդիստրոֆիան
      • գլաուկոման
      • դիաբետիկ ռետինոպաթիան
      • չշտկվող ռեֆրակտիվ սխալները
      • մանկական կուրության որոշ ձևերը։

 

Ժանին Սրուրյանը կարևորում է ակնաբույժի հսկողությունը հատկապես  ռիսկի խմբում գտնվողների համար, ովքեր ունեն՝

      • արյան զարկերակային բարձ ճնշում
      • շաքարային դիաբետը
      • վահանաձև գեղձի և այլ հիվանդությունների հետ կապված ակնային խնդիրներ
      • ժառանգական նախահակվածություն
      • ծխախոտև ալկոհոլ օգտագործողներ:

 

Հաճախակի հանդիպող հիվանդություններին՝ մակուլոդիստրոֆիա, գլաուկոմա, դիաբետիկ ռետինոպաթիա, ամբլիոպիա, փորձառու մասնագետը կանդրադառնա հաջորդիվ։

 

Ժանին Սրուրյանը հորդորում է տարվա մեջ առնվազն մեկ անգամ ստուգել աչքի տեսողությունը:

Պարբերական ստուգումները մասնագետներին օգնում են հնարավոր խնդիրները բացահայտել զարգացման վաղ շրջանում և կատարել անհրաժեշտ բուժում:

                                                    

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՉՔԻ ԼՈւՅՍԸ ԵՎ ՏԵՍՈՂՈւԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴՐԻ ԴԵՊՔՈւՄ ԴԻՄԵՔ ԱԿՆԱԲՈւՅԺԻՆ։

«Վարդանանց» ՆԲԿ-ի ակնաբույժներն ախտորոշում, բուժում և հսկողություն են իրականացնում՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով։

Ակնաբույժ Ժանին Սրուրյանի խորհրդատվությունները՝ յուրաքանչյուր երկուշաբթի, ժ.16:00-ից մինչև 18:00-ն «Վարդանանց»-ի 11 կաբինետում։

 Մի՛ վտանգեք Ձեր տեսողությունը և մի՛ հետաձգեք այցն ակնաբույժին անգամ թագավարակի պայմաններում։

World Sight Day