
Հիշեցնում ենք, որ նորարարական բժշկության մեր կենտրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքին և կարևորելով Ձեր առողջությունն ու ժամանակը, Սուրբ Ծննդյան օրերին կաշխատի հունվարի 1-ից 7-ի ոչ աշխատանքային օրերին։
2021թ․ հունվարի 1-ին ժամը 10։00-ից մինչև 14։30-ը, թեև ոչ ամբողջ ծավալով, սակայն անհրաժեշտության դեպքում Ձեզ խորհրդատվություն կտրամադրեն՝
-
-
- թերապևտ-թոքեբան Սալոմե ԴԱՎԹՅԱՆԸ
- մանկաբույժ Անահիտ ՂՈւԿԱՍՅԱՆԸ։
-
Միաժամանակ կիրականացվեն՝
-
-
- սոնոգրաֆիական
- լաբորատոր հետազոտություններ։
-
Արյան նմուշառումը կկատարվի մինչև ժամը 13.00-ն։
Ժամը 10։00–ից մինչև 14։30-ը կարող եք օգտվել նաև մեր դեղատան ծառայություններից։
Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը։
Դուք ևս արժևորեք այն և մի՛ հետաձգեք առողջական Ձեր խնդիրների լուծումը։
Ձեր իսկ հարմարավետության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝
զանգահարելով 060-59-21-00 հեռախոսահամարով։
«Վարդանանց»-ում ձեռնարկված են կանխարգելիչ բոլոր միջոցառումները թագավարակային հիվանդությունից Ձեզ զերծ պահելու համար։