Skip to content

«ՎԱՐԴԱՆԱՆՑ». ԴԵՂԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Նախընտրում եք տանը մնալ։

Ձեզ դե՞ղ են նշանակել։

Գուցե սպառվե՞լ են մշտական օգտագործվող դեղերը։

Հատկապես համավարակի օրերին շատերն են օգտվում մեր կենտրոնի դեղերի անվճար առաքման ծառայությունից։

Շատ հարմար է՝

      • մշտական դեղերի շարունակական առաքումը։
      • «ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ և ՎԱՐՈւՄ» փաթեթից օգտվողների համար։ Նրանց բուժման ընթացքում օգտագործված դեղերի վճարումը կատարվում է բուժման ավարտին։


Զանգահարեք 060-59-21-00 (ներքին՝ 25-30) համարով, ձևակերպեք պատվերը, և Ձեզ անհրաժեշտ դեղերն ամենաուշը 2 ժամվա ընթացքում Ձեր տուն կհասցվեն։

«Վարդանանց»-ը երաշխավորում է իր դեղատան ապրանքների որակն ու պահպանման պատշաճ պայմանները։

Պատվերներն ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 09:00-17:00-ն։

      • Առաքումը՝ Երևանում, ԱՆՎՃԱՐ։
      • Վճարումը՝ կանխիկ, ՀՀ դրամով։

Շա՜տ հարմար է և հուսալի։