Skip to content

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը ԿՐԿԻՆ ԿԱՇԽԱՏԻ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԳՐԱՖԻԿՈՎ

Առողջությունը բոլորիս հաջողությունների ամենակարևոր նախապայմանն է։
«
Վարդանանց» ՆԲԿն, կարևորելով Ձեր առողջությունը, հաջողությունն ու ժամանակը, սեպտեմբերի 1-ից վերադառնում է աշխատանքի երկարացված գրաֆիկին։

Երկուշաբթիից ուրբաթ օրերին կենտրոնը կաշխատի՝

      • առավոտյան ժամը 08։30-ից մինչև ժամը 20։00-ն
      • շաբաթ օրերին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։

Արյան նմուշառումը կկատարվի՝

      • երկուշաբթիից ուրբաթ օրերին մինչև 18:30-ը
      • շաբաթ օրերին մինչև ժամը 16:30-ը։

Գինեկոլոգիական քսուքների հանձնումը կավարտվի կենտրոնի փակվելուց 15 րոպե առաջ։

Սոցփաթեթի շահառուների բուժզննումն արդեն իսկ կազմակերպվում է հետևյալ ժամանակացույցով՝

      • կանանց բուժզննումը՝ երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ ժամը 08:45-ից մինչև 17:00-ն
      • տղամարդկանց բուժզննումը՝ ուրբաթ օրերին՝ ժամը 08:45-ից մինչև 15:00-ն։

Կանխարգելիչ բուժզննումը «Վարդանանց»-ում կազմակերպվում է առավելագույնը մեկ ժամվա ընթացքում, տեղեկանքը տրամադրվում է տեղում, վերջին խորհրդատվությունն անցնելու ընթացքում։

Ձեզ անհրաժեշտ ամբուլատոր ծառայությունները ստացեք հարմարավետ պայմաններում, ուր բարձրակարգ մասնագետներն աշխատում են աշխարհի առաջատար մոտեցումներով և նորագույն սարքավորումներով։

«Վարդանանց»-ում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կորոնավիրուսային վարակից Ձեզ զերծ պահելու համար։

Գնահատե՛ք Ձեր առողջությունը և մի՛ հետաձգեք խնդիրների լուծումը։
Զանգահարե՛ք 060-592100 համարով և գրանցվեք կամ մեր կայքում պատվիրեք զանգ՝ https://vcim.am/order-a-call/։