Skip to content

ՌՈԶԱՑԵԱՆ՝ ԼՈւՐՋ ՏՀԱՃՈւԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը ժամանակին ստիպված էր արդարանալ, որ իր կարմիր քիթը ոչ թե ալկոհոլ օգտագործելու, այլ ռոզացեայի նշան է:

Ռոզացեան հայտնի էր դեռևս հին հռոմեացիներին, ովքեր գինին էին համարում դրա առաջացման պատճառ։

Ժամանակին հիվանդությունն անվանելով՝ գինու պզուկներ, գինու տակառ, վարդագույն կաթիլ, կելտերի անեծք, փորձում էին բուժել՝

տզրուկներով, սառը թրջոցներով կամ արյուն բաց թողնելով:

Հիվանդությունը ռոզացեա է անվանվել 1812թ. անգլիացի մաշկաբան Թոմաս Բեյթմանի կողմից։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մաշկաբան Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ ներկայացնում է մաշկի վրա կարմիր բծերի կամ բժշտիկների տեսքով արտահայտվող հիվանդության առաջացման պատճառները՝

      • 46% դեպքերում գենետիկ նախատրամադրվածություն
      • 54% դեպքերում տարբեր գործոններ, օրինակ՝ արևի ճառագայթները, սթրեսը, տաք ջուրը, ուժեղ քամին, ալկոհոլը, կծու ուտելիքը, ցուրտ եղանակը, ծանր ֆիզիկական աշխատանքը, ցածրորակ կոսմետիկ միջոցները։

Կարմիր բծերի և բշտերի շատացումն ու հիվանդության խորացումն անհանգստացնում է հատկապես իրենց հմայքը կարևորող կանանց և աղջիկներին։

Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ հորդորում է հիվանդության նշաններն ի հայտ գալուն պես դիմել մասնագետին։

«Վարդանանց» ՆԲԿ-ում Ձեր համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումը կապահովվի աշխարհի լավագույն ուղեցույցներով։