Skip to content

ՊԱՏՎԱՍՏՈւՄՆԵՐ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ

Հատկապես հիմա, աշխարհում և մեր երկրում թագավարակի համավարակի ու դեպքերի աճի պայմաններում, ավելի է կարևորվում ևս մեկ վտանգավոր վարակից՝ սեզոնային գրիպից պաշտպանվելը։ Դա առավել անհրաժեշտ է ռիսկի խմբերում գտնվողներին։

 

Ռիսկի խմբո՞ւմ եք։

Իմացեք, որ գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը պետական պատվերի շրջանակում սպասարկվող անձանց հրավիրում է պատվաստվելու սեզոնային Ա և Բ գրիպի դեմ։

 

Ռիսկի խմբերում ընդգրկված են՝

      • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները
      • հղիները
      • քրոնիկ հիվանդները
      • 65-ից բարձր տարիքի անձինք
      • բուժաշխատողները
      • ձմեռային զորակոչի ենթակա տղաները
      • փակ կոլեկտիվներում գտնվողները։

 

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կատարվում են մանկաբույժի կամ թերապևտի զննումից և թուլտվությունից հետո։  

Պատվաստումներն իրականացվում են ֆրանսիական SANOFI PASTEUR ֆիրմայի արտադրության պատվաստանյութով։

 

Զանգահարեք 060-59-21-00 համարով և գրանցվեք թերապևտի կամ մանկաբույժի մոտ։

 

Պատվաստումները կատարվում են կենտրոնի 3-րդ հարկում, իմունականխարգելման սենյակում՝

      • երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09.00-ից մինչև 17.30-ն։

Պատրաստվիր և պաշտպանվիր։