Skip to content

ՊԱՇՏՊԱՆՎԵ՛Ք ԳՐԻՊԻՑ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՐԴՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ

Գրիպից և դրա բարդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը ՊԱՏՎԱՍՏՈւՄՆ է։

«Վարդանանց» ՆԲԿ-ն նման հնարավորություն է ստեղծել նաև պետական պատվերից դուրս սպասարկվողների համար՝ ձեռք բերելով սեզոնային Ա և Բ գրիպի դեմ ֆրանսիական SANOFI PASTEUR արտադրության Vaxigrip պատվաստանյութեր։

Ծառայության արժեքը՝

27.000 ՀՀ դրամ է՝ ներառյալ թերապևտի կամ մանկաբույժի պարտադիր խորհրդատվությունը։

Պատվաստվել կարող են՝

պետակ պատվերով չսպասարկվող 6 ամսականից բարձր տարիքի երեխաները և մեծահասակները։

Դրա համար անհրաժեշտ է՝

նախապես գրանցվել և ստանալ թերապևտի կամ մանկաբույժի ցուցումը։

Պատվաստումներն իրականացվում են՝

      • երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9-ից մինչև 17.30-ը
      • շաբաթ օրերին՝ ժամը 9-ից մինչև 14։30-ը

կենտրոնի երրորդ հարկում, իմունականխարգելման սենյակում։

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 060-59-21-00, ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Ք ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵ՛Ք  ԳՐԻՊԻՑ Ու ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՐԴՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ։