Skip to content

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ԵՎ COVID-19

Դուք հարցեր ունեք, մենք՝ պատասխաններ

 

Ձեր հարցերին պատասխանում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կլինիկա 2-ի ղեկավար, ներզատաբան Մարիամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։

 

Հարց. Շաքարային դիաբետ (ՇԴ) ունեցողների մոտ, արդյո՞ք, առավել բարձր է Covid-19-ով վարակվելու հավանականությունը։

      • Չկան բավարար տվյալներ, որոնք փաստում են ՇԴ-ով հիվանդների մոտ Covid-19-ով վարակվելու առավել բարձր հավանականությունը։

Հարց. Ճի՞շտ է, որ COVID-19-ով վարակվելու դեպքում ՇԴ-ով հիվանդների մոտ ավելի մեծ է բարդությունների առաջացման հավանականությունը։

      • Այո, թագավարկով վարակված հիվանդների մոտ, ովքեր ունեն ՇԴ և արյան մեջ գլյուկոզայի չկարգավորված թվեր, բարդությունների առաջացման հավանականությունը և առավել ծանր ընթացքը շատ ավելի մեծ է։

Հարց. Տիպ 1 և տիպ 2 դիաբետի դեպքում, արդյո՞ք, ռիսկերը տարբեր են։

      • Չկա որևէ պատճառ, որը կարող է թույլ տալ մեզ խոսել տիպ 1 և տիպ 2 դիաբետի դեպքում ռիսկերի տարբերության մասին։

Հարց. Covid 19-ով վարակվելու դեպքում, արդյո՞ք, ՇԴ ունեցողները պետք է անհանգստանան, որ կարող է դիաբետիկ կետոացիդոզ առաջանալ։

      • Այո, քանի որ վիրուսային վարակների դեպքում դիաբետիկ կետոացիդոզի առաջացման հավանականությունն առավել բարձր է, և հատկապես՝ ՇԴ տիպ 1-ի դեպքում։

Ներզատաբան Մարիամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է մշտապես գտնվել մասնագետի հսկողության ներքո, կանոնավոր ընդունել նշանակված դեղերը, հսկել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, հետևել սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի խուսափել բարդություններից։

«Վարդանանց» կենտրոնում անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, բուժումն ու վարումն իրականացվում են աշխարհում լավագույնը ճանաչված ուղեցույցներով։

Եղե՛ք առողջ։