Skip to content

ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՈւՄ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՏ

Շատերն են հեշտացրել իրենց գործը՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետների մոտ նախնական գրանցման հայտը ներկայացնելով առցանց։ Ոմանք էլ հարցնում են, թե ինչպե՞ս կատարել դա։

Առցանց նախնական գրանցումը բնավ դժվար չէ։ Պարզապես անհրաժեշտ է հետևյալ հղումով մտնել մեր կայքի «Գրաֆիկ» բաժին և կատարել հետյալ պարզ քայլերը։

      • «Մասնագիտություն» պատուհանիկում ընտրեք Ձեզ անհրաժեշտ մասնագիտությունը, դիցուք՝ թերապևտ։

Ներքևում կբացվի թերապևների ընթացիկ շաբաթվա գրաֆիկը։ Գտեք Ձեր թեապևտին և՝

      • նրա անվան ուղղությամբ Ձեր այցի նախատեսած օրվա վանդակում սեղմեք աշխատաժամերի թվերի վրա
      • կբացվի «Նախնական գրանցում» պատուհանը, որի վանդակներում գրանցեք՝
        • Ձեր անունը, ազգանունը
        • հեռախոսահամարն՝ այսպես՝ 041000000
        • այցի նախընտրելի ժամը և ուղարկեք։

Այս պարզ գործողությունները կատարելուց հետո հայտնված պատուհանում կկարդաք՝

«Նախնական գրանցումը հաջողությամբ կայացավ։ Հաստատման համար սպասեք օպերատորի զանգին»։

Կենտրոնի աշխատակիցը 60 րոպեի ընթացքում կզանգահարի Ձեզ և կհաստատի Ձեր գրանցումը՝ հաշվի առնելով նախընտրած մասնագետի արդեն առկա զբաղվածությունը։

Օգտվե՛ք ստեղծված հարմարավետությունից։