Skip to content

ՄԻ՛ ԶԱՐՄԱՑԵՔ, ԵՐԲ ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ ԳՐԱՆՑՎԱԾ ԺԱՄԻՑ 15 ՐՈՊԵ ՇՈւՏ ԳԱԼ

Այո, մի՛ զարմացեք, առավել ևս՝ մի՛ վրդովվեք։

Դա արվում է միայն ու միայն Ձեր հարմարավետության համար։

Անշուշտ, մեր հաջողությունն ուղղակիորեն Ձեր գոհունակությամբ է պայմանավորված։

Բժշկի մոտ գրանցված ժամից 15 րոպե շուտ ենք խնդրում մոտենալ՝ հաշվի առնելով ընդունարանում և նախատեսված նախաբժշկական գործողությունների համար պահանջվող ժամանակը։ 

Ձեր այցելությունն առավելագույնս հաճելի և արդյունավետ դարձնելու նպատակով խնդրում ենք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում հետևել Այցելուի  կանոնակարգին՝

      • Եթե բժշկի սենյակի դուռը բաց է, ուրեմն նա ազատ է, և համարձակ կարող եք դիմել բժշկին:
      • Եթե բժշկի սենյակի դուռը փակ է, ապա անհրաժեշտ է դիմել միջանցքում հերթերը կառավարող աշխատակցին, իսկ նրա բացակայության դեպքում՝ ընդունարանի աշխատակցին, որպեսզի բժիշկը տեղեկացվի ձեր այցելության մասին:
      • Առավելագույնս օգտվեք առցանց գրանցումների և նախազննման թերթիկը լրացնելու հնարավորություններից:

 

Մենք շնորհակալ կլինենք ցանկացած ձևաչափով հետադարձ կապի համար, որը մեզ թույլ կտա է՛լ ավելի մոտենալ Ձեր սպասելիքների լիովին բավարարմանը:

Մեր նպատակը հարմարավետ պայմաններում և բարեկամական մթնոլորտում Ձեզ լիարժեք մասնագիտական օգնություն տրամադրելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին այցելեք մեզ և որպես օրինակելի բժշկական կենտրոն «Վարդանանց»-ը խորհուրդ տաք Ձեր մտերիմներին։

Ձեր նկատառումները և առաջարկներն կարող եք թողնել մեր կայքում կամ ուղարկել՝

[email protected] էլ հասցեով՝ «թեմա» (subject) դաշտում նշելով «Արձագանք» կամ զանգահարեք 060 592 100 հեռախոսահամարով: