Skip to content

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈւՄԸ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ներզատաբան Մարի ՂԱՍԱԲՕՂԼՅԱՆԸ օստեոպորոզի, օստեոարթրիտի, ոսկրամկանային հիվանդությունների հերթական տարեկան գիտաժողովին մասնակցել է որպես միջազգային ասոցիացիայի անդամ։ Ինչպես միշտ,  մեր մասնագետը ներկայացել է գիտական հոդվածներով, որոնց  համահեղինակ էին «Վարդանանց» ՆԲԿ-ի ռադիոլոգներ Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և Քրիստինա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ։

Հոդվածները, որոնք վերաբերում են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի և մետաբոլիկ համախտանիշի համակցված բուժմանը վիտամին Դ-ով, արդեն իսկ տպագրվել են IOF international Osteoporosis Foundation հանդեսում։