Skip to content

ՄԵԶ ՀԱՐՑՆՈւՄ ԵՆ

Ի՞ՆՉՊԻՍԻ ՍՆՆԴԱԿԱՐԳ Է ԽՈՐՀՈւՐԴ ՏՐՎՈւՄ ԱԿՆԵԻ ԴԵՊՔՈւՄ

 

«Ակնեի բուժմանը վերաբերող ձեր նյութում նշված է, որ ապաքինմանը կնպաստեն ճիշտ սննդակարգին և կենսակերպին վերաբերող մաշկաբանի խորհուրդների կատարումը»։ Կարե՞լի է մանրամասնել, թե ինչպիսի՞ սննդակարգ է խորհուրդ տրվում ակնեի դեպքում»,-գրում է Անուշ Ս-ն։ 

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի մաշկաբան Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ ներկայացնում է, թե ակնեի դեպքում, հատկապես հիվանդության բուժման ընթացքում, ինչպիսի սնունդ է անհրաժեշտ ընդունել՝

      • քիչ քանակությամբ շաքար պարունակող միջերկրական սննդակարգ, որը ենթադրում է ավելացնել բանջարեղենի, մրգերի, ձկնեղենի, ձիթայուղի օգտագործումը և սահմանափակել կարմիր մսի, կաթի, հրուշակեղենի, գազավորված և քաղցր ըմպելիքների օգտագործումը
      • բուժման ողջ ընթացքում հրաժարվել ալկոհոլից։

Մասնագետը միաժամանակ հորդորում է բուժման ընթացքում կանոնավոր՝ շաբաթական 150-210 րոպե, ֆիզիկական ակտիվություն ունենալ։ Կարելի վարժանքներ կատարել, արագ քայլել, վազել կամ պարել։ 

«Ակնեն երկար բուժում պահանջող հիվանդություն է։ Իսկ բուժման արդյունավետությունը պայմանավորված է բժշկի բոլոր խորհուրդների անվերապահ կատարումով՝ նշանակված դեղերի կանոնավոր օգտագործումից մինչև մաշկի ամենօրյա ճիշտ խնամքը»,-նշում է Էդգար ԱԴԻԼԽԱՆՅԱՆԸ։