Skip to content

ՃԱՆԱՉԵ՛Ք ԷՆԴՈՄԵՏՐԻՈԶԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Աշխարհում վերարտադրողական տարիքի (30-40 տարեկան) 10 կնոջից 1-ի մոտ ախտորոշվում է էնդոմետրիոզ՝ արգանդի խոռոչի սահմաններից դուրս արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի նման հյուսվածքի առկայություն։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նշում է, որ հիվանդությունն արտահայտվում է բազմազան ախտանշաններով՝ 

      • ցավոտ դաշտանային ցիկլ
      • դաշտանային ֆունկցիայի խանգարում
      • միջդաշտանային քսվող շագանակագույն արտադրություն
      • ցավ սեռական հարաբերության ժամանակ կամ դրանից հետո
      • փորկապություն, դիարեա, ցավի ճառագայթում դեպի ուղիղ աղիք
      • ցավ միզարձակման ժամանակ, արյունամիզություն
      • կոնքի շրջանի քրոնիկ ցավեր:

Էնդոմետրիոզը կարող է ընթանալ նաև առանց գանգատների։

Ահա, թե ինչու է կարևոր գինեկոլոգին կանոնավոր հաճախելը և կանանցի հիվանդությունների առկայության մասին իմանալն ու դրանց բուժմամբ ժամանակին զբաղվելը։

Չէ՞ որ էնդոմետրիոզն անպտղության վտանգ ներկայացնող ամենատարածված հիվանդություններից մեկն է։

 

Այն ավելի հաճախ բացասաբար է անդրադառնում կանանց և աղջիկների կյանքի որակի վրա։ 

Բացի անպտղությունից, էնդոմետրիոզը կարող է ախտահարել կոնքի խոռոչի օրգանները, օնկոլոգիական հիվանդության պատճառ դառնալ։

Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հորդորում է էնդոմետրիոզի ախտանշաններից թեկուզ որևէ մեկն ունենալու դեպքում անհապաղ դիմել մասնագետին։

Կարևոր է, որ ճիշտ ընտրություն կատարեք և ունենաք բարձրակարգ ու հոգատար Ձեր գինեկոլոգը։

 «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգների թիմը անհրաժեշտ համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումն իրականացնում է աշխարհի լավագույն ուղեցույցներով։ Նրանց ձեռքի տակ գինեկոլոգիական ժամանակակից ծառայության պահանջները բավարարող բոլոր սարքավորումներն են և լաբորատոր հզոր կարողությունները։ 

 

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, հոգ տարեք Ձեր առողջության մասին։

Դա նաև առողջ բալիկ ունենալու նախապայմանն է։