
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում Ձեզ մոտ ձվարանի ֆունկցիոնալ կիստա՞ է ախտորոշվել։ Մի՛ տագնապեք ու մտածմունքների մեջ մի՛ ընկեք։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Անի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ներկայացնում է, որ ձվարանի ֆունկցիոնալ կիստաները (ֆոլիկուլյար, դեղին մարմնի և այլն) բարակ պատերով հեղուկային գոյացություն են: Դրանք կարող են առաջանալ ձվարանում ֆոլիկուլի հասունացման և օվուլյացիայի ժամանակ, երբ ֆոլիկուլը չպայթելով՝ վերածվում է կիստայի:
Մասնագետը նաև պատասխանում է այս առթիվ հաճախ տրվող հարցերին։
-
-
- Ի՞նչը կարող է ֆունկցիոնալ կիստայի առաջացման պատճառ լինել։
-
Դրանց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սթրեսը, հորմոնալ դիսբալանսը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, քաշի տատանումները, դիետաները և այլն։
-
-
- Ինչպե՞ս են այդ կիստաներն արտահայտվում։
-
Կարող են ընթանալ միանգամայն առանց նշանների և ի հայտ գալ պատահաբար, ՈւՁՀ հետազոտության ժամանակ: Երբեմն հնարավոր է նաև ցավ, դիսկոմֆորտ հարաբերության ժամանակ և նման այլ գանգատներ:
-
-
- Ի՞նչ անել։
-
Հաճախ են ՈւՀՁ հետազոտությամբ ձվարանի կիստա կամ գոյացություն ախտորոշումից տագնապած կանայք այցելում գինեկոլոգին։ Շատերին թվում է, թե անհապաղ պետք է վիրահատվել կամ հղիանալու շանսեր այլևս չկան։
ՁՎԱՐԱՆԻ ՖՈւՆԿՑԻՈՆԱԼ ԿԻՍՏԱՆԵՐԸ ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ԲՈւԺՈւՄ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈւՄ: Ցուցված է դաշտանային ցիկլից հետո 3-6 ամսվա դինամիկ ՈւՁՀ հսկողություն: Սովորաբար մինչև 3 ամսվա ընթացքում նրանք ինքնուրույն անհետանում են։
-
-
- Հնարավոր է ֆունկցիոնալ կիստան ինքնուրույն չանցնի։
-
Եթե մինչև 6 ամսվա ընթացքում կիստան պահպանվում է, հնարավոր է խոսքը գնում է ձվարանի այլ ծագման կիստայի մասին: Այս պարագայում արդեն մոտեցումներն այլ են:
-
-
- Հնարավո՞ր են, արդյոք, ուղեկցող բարդություններ։
-
Երբեմն 5սմ և ավելի մեծ չափերի ֆունկցիոնալ կիստաները կարող են ուղեկցվել բարդություններով՝ ձվարանի ոլորում, կիստայի պատռում և այլն, որոնք պահանջում են բուժում, իսկ երբեմն նաև վիրահատական միջամտություն:
-
-
- Ֆունկցիոնալ կիստան, արյո՞ք, կարող է կրկնվել։
-
Այո, հնարավոր է: Կրկնվող ֆունկցիոնալ կիստաների դեպքում կնոջը ցուցվում է հորմոնալ ֆոնի հետազոտություն և պատճառների վերացում:
ՈւՁՀ հետազոտությամբ Ձեզ մոտ ֆունկցիոնալ կիստա՞ է ախտորոշվել։ Մի՛ մտահոգվեք, դիմե՛ք մասնագետին։
«Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգների թիմը բոլոր խնդրներին լուծում է տալիս ապացուցողական մոտեցումներով։
Զանգատարեք 060-56-21-00 համարով և գրանցվեք Ձեզ հարմար ժամին։