Skip to content

ՁԵՐ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈԳԱՑԵՔ ԱՄԵՆ ՕՐ

Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդություններ ունեցողներից շատերը կորոնավիրուսային համաճարակի պայմաններում կարծես աչքաթող են արել բժշկի հսկողությունն ու հիվանդության շարունակական բուժումը։

Մինչդեռ այսօր ամբողջ աշխարհում COVJD-19-ով հիվանդացության ու մահացության ամենամեծ «մեղավորները» հենց ոչ վարակիչ հիվանդություններն են՝

      • սրտանոթային հիվանդությունները
      • շաքարային դիաբետը
      • շնչառական օրգանների հիվանդությունները։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետները հորդորում են հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով բաց չթողնել ՔՐՈՆԻԿ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՁԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ։

Ձեր հարմարավետության համար «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատում է նաև շաբաթ օրերին։

Երկուշաբթիից ուրբաթ օրերին կենտրոնը բաց է առավոտյան ժամը 8.30-ից մինչև 18.00-ն, իսկ շաբաթ օրերին՝ 9.00-ից մինչև 18.00-ն։

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈւՄ՝  Anti-SARS–CoV-2 AB ՈՐԱԿԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԻ  ՆՄՈւՇԱՌՈւՄՆ ԱՎԱՐՏՎՈւՄ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԻՑ 1.5 ԺԱՄ ՇՈւՏ՝

      • երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 16.30-ին։

Դա չի վերաբերում գինեկոլոգիական քսուքների նմուշառմանը և կորոնավիրուսային Ռապիդ թեստերին, որոնք կատարվում են մինչև 17.45 կամ կենտրոնի աշխատանքի ավարտից 15 րոպե առաջ։

 

«Վարդանանց» ՆԲԿի կլինիկական լաբորատորիայի ղեկավար, բժիշկլաբորանտ Արփինե Ամիրաղյանը կարևորում է կենտրոնի լաբորատորիայի հագեցածվությունն աշխարհի լավագույն արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով։

Դա հնարավորություն է տալիս արյան, մեզի և այլ կենսանմուշների ավելի քան 200 անուն հետազոտությունները կատարել բարձր ճշգրտությամբ և արագ։

 ՕԳՏՎԵՔ «ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ։

Հոգալով Ձեր առողջության և անվտանգության մասին՝ մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ կանխարգելիչ բոլոր միջոցառումները Ձեզ կորոնավիրուսային հիվանդությունից զերծ պահելու համար։