Skip to content

ՁԵԶ ԱՅՐՈ՞ՑՆ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈւՄ

Մի՛ անտեսեք, եթե այրոցը սկսել է Ձեզ անհանգստացնել։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի էնդոսկոպիստ Աստղիկ ԽԱԼԱԹՅԱՆԸ նշում է, որ հասարակ թվացող այդ գանգատը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ըստ մասնագետի դա կարող է պայմանավարված լինել՝

ԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ՍՏՈՐԻՆ ՄԿԱՆԱՅԻՆ ՓԱԿԱՆԻ ԱՆԼԻԱՐԺԵՔ ՓԱԿՈւՄՈՎ։

Այս խնդրի դեպքում թթվային, լեղային, սննդային պարունակությունը ստամոքսից պարբերաբար հետ է հոսում դեպի կերակրափող՝ բորբոքելով լորձաթաղանթը։  

Արդյունքում առաջանում է կերակրափողի քրոնիկ բորբոքում՝ էԶՈՖԱԳԻՏ, որի երկարատև ընթացքը կարող է բերել նախաքաղցկեղային վիճակի:

Ահա թե ինչու է անհրաժեշտ անմեղ թվացող այդ գանգատի դեպքում մասնագետին դիմելը և հետազոտվելը։

Էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվում է փականի խնդիրը և գնահատվում կերակրափողի բորբոքման աստիճանը։

Աղեստամոքսային խնդիրները կարող են արտահայտվել նաև  սրտխառնոցի, գղտոցների, ցավի, լուծի, փորկապության և այլ նշաններով:

Էնդոսկոպիստ ԽԱԼԱԹՅԱՆՆ ընդգծում է, որ կան, այսպես կոչված՝ կարմիր դրոշակներ, որոնց առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկին և պարտադիր, հնարավորինս արագ անցնել էնդոսկոպիկ հետազոտություն: Դրանք են՝

      • քաշի կորուստ
      • անեմիա՝ հեմոգլոբինի իջեցում
      • անհայտ պատճառի ջերմություն
      • ավշային հանգույցների մեծացում
      • արյունային փսխումներ
      • արյուն կղանքում:

Կարևորեք Ձեր առողջությունը և նման դեպքերում անհապաղ դիմեք մասնագետին։

Զանգահարեք 060-59-21-00 և գրանցվեք։

«Վարդանանց» ՆԲԿ-ի էնդոսկոպիստն ունի նաև գաստրոէնտերոլոգի որակավորում, ինչը կնպաստի առավել խորությամբ մոտենալ խնդրին։

Կենտրոնում առկա բավարար պայմաններն ու հերթերի բացակայությունը հնարավորություն կտան ծառայությունը ստանալ արագ և հարմարվետությամբ։