Skip to content

ՀՂԻՈւԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԲՈւԺՈւԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ICPD) «COVID-19 համավարակ-քաղած դասեր» խորագրի ներքո կազմակերպում է հերթական առցանց, անվճար գիտաժողովը՝ նվիրված՝

ՀՂԻՈւԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԲՈւԺՈւԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ։

Մասնակիցները կծանոթանան կորոնավիրուսի համավարակի ընթացքում այս ոլորտներում աշխարհի տարբեր երկրներում ձեռք բերված փորձին և կատարված վերջին հետազոտությունների արդյունքներին։

Գիտաժողովի մոդերատորներից մեկը

Նորայր ՂՈւԿԱՍՅԱՆՆ է՝

«ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՆԲԿ-ի գինեկոլոգ, միաժամանակ՝ «Էրեբունի» ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի դասախոս։

Նորայր Ղուկասյանը մասնագիտական վերապարաստումներ է անցել աշխարհի այնպիսի կլինիկաներում, ինչպիսիք են Հայդելբերգի Ֆրաուենքլինիկը Գերմանիայում, Քլիվլենդ քլինիկը ԱՄՆ֊ում, Գինեկոլոգիայի, էնդոսկոպիայի եվրոպական դպրոցը (EGES) Վալենսիայում և այլուր։ Հաճախակի մասնակցում է արտերկրում կազմակերպվող մասնագիտական սեմինարներին և գիտաժողովներին։

Մյուս մոդերատորը

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆՆ է՝

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիայի բաժանմունքի վարիչ և մանկաբուժական ծրագրերի տնօրեն։

Այս գիտաժողովը նախատեսված է ԱՄՆ-ի և Հայաստանի մասնագետների համար։

Աշխատանքային լեզուն անգլերենն է, հայերեն թարգմանությունը կապահովվի։

Առցանց, անվճար գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն այս հղումով։

Մասնակիցներին կտրամադրվի սերտիֆիկատ։